Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրին FourFourTwo-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն կիսապաշտպան:
22-ամյա իսպանացին վարկանիշային աղյուսակում առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեից ու Միլանի «Ինտերը» ներկայացնող Նիկոլո Բարելայից::
Լավագույն հնգյակում են նաև Բրունո Գիմարաեսն («Նյուքասլ») ու Պեդրիի թիմակից Գավին:


