Logo

Պեդրին չի ընդգրկվել «Բարսելոնայի» հայտացուցակում

16:39 / 26.01.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին չի մասնակցի «Վալենսիայի» դեմ Լա լիգայի 21-րդ տուրի տնային խաղին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի չեմպիոնը խաղին չի մասնակցի գաստրոէնտերիտի պատճառով։ Երեկոյան Պեդրիի ինքնազգացողությունը վատացել է, առավոտյան որոշում է կայացվել չհայտավորել նրան խաղին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Վալենսիա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին և կցուցադրվի Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ