Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին վնասվածքի պատճառով բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի խաղը, հայտնում է Diario Sport-ը:
20-ամյա կիսապաշտպանը վնասվածքից վերականգնվելուց հետո չի կարողացել ավարտին հասցնել վերջին մարզումը, քանի որ անհարմարություն է զգացել ազդրի շրջանում:
Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 30 խաղի, խփել 7 գոլ։ Transfermarkt-ը 100 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև առաջիկա խաղը կկայանա մարտի 19-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։ Կատալոնացիները 65 միավորով առաջին տեղում են, իսկ մադրիդցիները 56 միավորով երկրորդն են: