«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կարծում է, որ Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը հիանալի համալրում կլինի կատալոնական ակումբի համար.
«Նիկո Ուիլյամսը հիանալի համալրում կլինի «Բարսելոնայի» համար։ Անհավանական տրանսֆեր կլինի։ Նա այնպիսի խաղացող է, որն արդեն ցույց է տալիս, թե ինչի է ընդունակ։ Հուսով եմ` նա կմիանա մեզ»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Ռոմանոն հայտնել էր, որ «Բլաուգրանան» հետաքրքրված է եզրային հարձակվողի ծառայություններով։ 21-ամյա ֆուտբոլիստի ու «Աթլետիկի» միջև պայմանագրով սահմանված է, որ նրա հրաժարագինը 58 միլիոն եվրո։
Այժմ Պեդրին ու Ուիլյամսն Իսպանիայի հավաքականի ճամբարում են և մասնակցում են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։ «Ֆուրիա ռոխան» դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 5-ին մրցելու է Գերմանիայի հավաքականի դեմ։