«Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի միջև Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում կայանալիք խաղից առաջ կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրին խոսել է թիմի տրամադրվածության մասին, հաղորդում է ESPN-ը:
2024 թվականին «Բլաուգրանան» քառորդ եզրափակիչում պարտվել էր փարիզցիներին:
«Մենք ցանկանում ենք վրեժ լուծել նախորդ տարվա պարտության համար: ՊՍԺ-ն աշխարհի ուժեղագույն թիմերից է, որի դեմ շատ ես ուզում խաղալ:
Մեզ ավելի հարմար է խաղալ ՊՍԺ-ի պես թիմերի դեմ, որոնք պրեսինգի են դիմում, այլ ոչ թե ցածր պաշտպանությամբ դիրքավորվող ակումբների:
Լուիս Էնրիկեն համարձակ մարզիչ է, որը նախաձեռնող ֆուտբոլ է դավանում: Ինձ դուր է գալիս ՊՍԺ-ի խաղերը դիտելը»,- ասել է իսպանացին:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

