Logo

Մ23 ԱԱ․ Ազատ ոճի ըմբիշները սկսում են պայքարը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:00 / 20.10.2022Ըմբշամարտ
null

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հոկտեմբերի 21-ին պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցավայր մեկնած Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Արման Ավագյանն (79 կգ) ու Հովհաննես Մաղաքյանը (97 կգ) մրցագորգ դուրս կգան հոկտեմբերի 21-ին, իսկ Արսեն Հարությունյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Կնյազ Իբոյանն (86 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92 կգ) պայքարը կսկսեն հաջորդ օրը: 

Եվրոպայի և աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը (57 կգ) որակավորման փուլում կմրցի Իրանի ներկայացուցիչ Ահմեդ Մասուդ Մոհամեդնեժադժավանի հետ:

Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի Մ23 չեմպիոն ու արծաթե մեդալակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի կանադացի Դանիել Թրոյ Քոլզի հետ:

Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ) 1/8 եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ճապոնիայի ներկայացուցիչ Կոտա Տակահաշիի հետ:

Արման Ավագյանը (79 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմցրի Վլադիմերի Գամկրելիձե (Վրաստան) - Տանգայ Դարբելայ (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ:

Հովհաննես Մաղաքյանը (97 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի կանադացի Կալում Ուլյամ Նոուզի հետ:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 չեմպիոն Արսեն Հարությունյանը (65 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆ հետ:

Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Հրայր Ալիխանյանը (74 կգ) 1/8 եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի բուլղարացի Դիմիտար Աթանասով Անգելովի հետ գոտեմարտում:

Կնյազ Իբոյանի (86 կգ) մրցակիցը որակավորում փուլում կլինի իսպանացի Խայմե Գարսիա Զոզայա Գիլենի հետ:

Սերգեյ Սարգսյանը (92 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի հունգարացի Կրիստիան Գաբոր Անգյալի հետ:

Հայաստանի Մ23 հավաքականը ներկայացուցիչ չունի միայն 125 կգ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ23 ԱԱ-ին մասնակցել էր 8 ըմբիշով ու նվաճել մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ: Մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Գևորգ Թադևոսյանը (87 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Հրաչյա Պողոսյանն (63 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Մինասյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) պարտվել էին մեկնարկային փուլերում ու դուրս մնացել պայքարից:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ