Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Հիլալից» հեռացած բրազիլացի հարձակվող Նեյմարը սոցցանցերում հրապարակած տեսանյութով հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրելու իր կարիերայի առաջին ակումբի` «Սանթոսի» հետ:
«Ընտանիքս և ընկերներս արդեն գիտեն իմ որոշման մասին։ Պայմանագիր եմ ստորագրում «Սանթոս» ֆուտբոլային ակումբի հետ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր երկրպագուներին, որոնք իսկապես ցանկանում էին` այս իրադարձությունը տեղի ունենար: Գրեթե 12 տարի է, որ ես հեռացել եմ «Սանթոսից», բայց կարծես երեկ լիեր: Իմ վերաբերմունքն ակումբի ու երկրպագուների հանդեպ երբեք չի փոխվել»,- ասել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսում» խաղացել է 2009-2013 թվականներին: