Ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան որակազրկվել է 9 ամսով, հայտնում է RMC Sport-ը:
Պորտուգալացի մասնագետին մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ն արգելել են հանդիպումների ժամանակ լինել տեխնիկական գոտում, մրցավարների հանդերձարանում, ստադիոնի միջանցքում, իսկ մինչև սեպտեմբերի 30-ը՝ խաղից առաջ և հետո կատարել պարտականությունները:
Լիգա 1-ի 24-րդ տուրի «Լիոն» - «Բրեստ» (2-1) հանդիպման վերջնամասում Ֆոնսեկան վիրավորել էր մրցավար Բենուա Միլոյին:
Ֆոնսեկան հետխաղյա ասուլիսին ներողություն էր խնդրել պահվածքի համար, սակայն Լիգա 1-ի Կարգապահական կոմիտեն չի մեղմել պատիժը։