Logo

Պաուլու Ֆոնսեկան՝ «Լիոնի» գլխավոր մարզիչ

12:59 / 31.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Պորտուգալացի մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ստանձնել է Լիոնի «Օլիմպիկի» ղեկը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

51-ամյա մասնագետը ֆրանսիական ակումբի հետ կնքել է 2.5 տարվա պայմանագիր:

Մարզչական շտաբում են ընդգրկվել Պաուլու Ֆերեյրան (մարզչի օգնական), Անտոնիու Ֆերեյրան (դարպասապահների մարզիչ), Պաուլու Մոուրաուն (ֆիզպատրաստության մարզիչ) և Նելսոն Դուարտեն (տեսավերլուծաբան):

Ֆոնսեկան այս մրցաշրջանից առաջ գլխավորել էր «Միլանը», պաշտոնանկ էր արվել նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին:

«Լիոնը» ֆրանսիական Լիգա 1-ում 19 տուրից հետո վաստակել է 30 միավոր և 6-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա