Logo

Պաուլետա. «Մբապեն կարող է գերազանցել Մեսիի և Ռոնալդուի ռեկորդները»

22:25 / 27.02.2023Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի նախկին հարձակվող Պեդրու Պաուլետան կարծում է, որ Փարիզի ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն կարող է գերազանցել իր ակումբակից, աշխարհի նորընծա չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի և արաբական «Ալ Նասրի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդները:

«Մբապեն երևույթ է, որը հավերժ կմնա ֆուտբոլի պատմության մեջ: Այս պահին նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Կիլիանն արժանի է ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն դառնալուն: Մբապեն ունակ է գերազանցել Մեսիի և Ռոնալդուի ռեկորդները»,- Պաուլետայի խոսքը մեջբերում է Le Parisien-ը:

Հիշեցնենք, որ «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի արտագնա խաղում (3-0) 24-ամյա Մբապեն դարձել էր դուբլի հեղինակ և կրկնել ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանիի ռեկորդը: Մբապեն ու այժմ իսպանական «Վալենսիայում» խաղացող ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին փարիզյան ակումբի կազմում խփել են 200-ական գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ