Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը, որը 6 ամիս առաջ ձերբակալվել էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, մարտի 15-ին կկանգնի դատարանի առջև, հայտնում է L’Equipe-ը:
Այս գործով լսումները կկայանան Մյունխենի շրջանային դատարանում: Պավարը կտուգանվի երկամսյա աշխատավարձի չափով, ինչպես նաև մեկ տարով կզրկվի վարորդական իրավունքից:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Ֆրանսիայի հավաքականի պաշտպանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիս: