Գերմանական «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը հայտնվել է եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում:
L’Équipe-ի հաղորդմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», իսպանական «Ատլետիկոն» և իտալական «Յուվենտուսը»:
Ֆրանսիացին դեմ չէ ակումբային գրանցումը փոխելուն և մտադիր է ուժերը փորձել այլ առաջնությունունում:
Transfermarkt-ը Պավարի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 մլն եվրո:


