Logo

Պավարի տեղափոխությունն «Ինտեր» գրեթե կայացած է

17:30 / 29.08.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018թ․ աշխարհի չեմպիոնը բաց է թողել գերմանական ակումբի վերջին մարզումները, ինչպես նաև Բունդեսլիգայի երկրորդ տուրում կայացած «Աուգսբուրգի» դեմ խաղը։ «Ինտերը» 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 32 միլիոն եվրո։

«Բավարիան» օգոստոսի 29-ին կապ է հաստատել իտալական ակումբի հետ և հայտնել, որ գործարքը կավարտվի նախնական պայմանավորված ժամկետում։ Միլանյան գրանդն արդեն քայլեր է ձեռքնարկում, որպեսզի աջ պաշտպանը հնարավորինս շուտ բուժզննում անցնի։

«Ինտերից» բացի, Բենժամեն Պավարի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», անգլիական «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ