Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը հայտարարել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ Մյունխենի «Բավարիայից» հեռանալու ցանկության մասին, հաղորդում է Bayern & Germany-ն։
Պավարը դիտարկում է կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելու տարբերակը: Նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»: «Բավարիան» պատրաստ է վաճառել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:
Բենժամեն Պավարը 2019 թվականից է պաշտպանում «Բավարիայի» գույները: Նախորդ մրցաշրջանում Պավարը մյունխենյան թիմի կազմում անցկացրել էր 36 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում:


