«Ջենոան» Պատրիկ Վիեյրային ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Լիգուրյան ակումբը ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2024թ. նոյեմբերից, 37 խաղում տարել է 10 հաղթանակ, գրանցել 12 ոչ-ոքի, կրել 15 պարտություն։
«Ջենոան» Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 9 խաղում հաղթանակ չի տարել ու 3 միավորով զբաղեցնում է վերջին` 20-րդ տեղը։
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


