Logo

Պատրիկ Վիեյրան «Ջենոայի» նոր գլխավոր մարզիչն է

16:06 / 20.11.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Ջենոայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ֆրանսիացի Պատրիկ Վիեյրան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

48-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Ալբերտո Ջիլարդինոյին, որը թիմում էր 2022-ի դեկտեմբերից:

Վիեյրան ամռանն էր հեռացել ֆրանսիական «Ստասբուրից», իսկ մինչև այդ աշխատել էր նաև անգլիական «Քրիսթալ Փելասում», «Նիսում», «Նյու Յորք Սիթիում» և «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմում:

Հիշեցնենք, որ «Ջենոան» իտալական Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 10 միավոր և 17-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա