Ֆրանսիացի մասնագետ Պատրիկ Վիեյրան հեռացվել է անգլիական «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի հավաքականի ու «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը 2021 թվականի հուլիսից էր գլխավորում լոնդոնյան ակումբը, որը Պրեմիեր լիգայի 11 անընդմեջ խաղում չի հաղթել:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Քրիսթալ Փելասը» 27 խաղից հետո նույնքան միավորով 12-րդն է:
Մարզչական կարիերայի ընթացքում Պատրիկ Վիեյրան գլխավորել է նաև «Մանչեսթեր Սիթիի» Մ23 թիմը (2013-2015), ամերիկյան «Նյու Յորք Սիթին» (2016-2018) ու ֆրանսիական «Նիսը» (2018-2020)։