Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան գլխավորեց «Ստրասբուրը», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր:
47-ամյա մասնագետի գլխավորած նախորդ ակումբը անգլիական «Քրիսթալ Փելասն» է, որից հեռացել էր 2023 թվականի մարտին: Նախկինում Վիեյրան աշխատել է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիի», ամերիկյան «Նյու-Յորք Սիթիի» և ֆրանսիական «Նիսի» երիտասարդական թիմերում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Ստրասբուրը զբաղեցրել էր 15-րդ տեղը:


