Նիդերլանդական ֆուտբոլի լեգենդ Պատրիկ Կլյուվերտն ու Ինդոնեզիայի ֆուտբոլի ֆեդերացիան փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը. Կլյուվերտն այլևս Ինդոնեզիայի հավաքականի գլխավոր մարզիչը չէ, հայտնում է ԻՖՖ-ն:
Ինդոնեզիայի հավաքականը պարտվել էր Իրաքին 0-2 հաշվով և կորցրել աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու տեսական հնարավորությունը:
«Հարգալից և բաց խոսակցության վերջնական արդյունքում փոխադարձ համաձայնությամբ որոշեցինք ավարտել մեր համագործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
49-ամյա Կլյուվերտը հունվարին էր ստանձնել Ինդոնեզիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Աֆրիկայի ազգերի գավաթում նա հավաքականին հասցրեց 4-րդ փուլ, ինչն Ինդոնեզիայի հավաքականի պատմության մեջ լավագույն արդյունքն է:


