Logo

«Պատրաստ ենք նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ». Մխիթարյանի գործակալ

19:04 / 26.11.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան հայտարարել է, որ 34-ամյա կիսապաշտպանը մոտ է Միլանի «Ինտերի» հետ նոր պայմանագիր կնքելուն:

«Պատրաստ ենք նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ: Քննարկման առարկա են մնացել վերջնական մանրամասները, որոնք համաձայնեցնելուց հետո կկնքվի պայմանագիրը»,- Պիմենտայի խոսքը X սոցիալական ցանցում մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Մխիթարյանն «Ինտերում» է խաղում 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Ներաձուրիի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Կողմերի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը:

«Ինտերը» որոշել է մի քանի տարով թիմում պահել Մխիթարյանին

Էդուարդ Սպերցյանը սկսել է համագործակցել Մխիթարյանի գործակալի հետ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ