Logo

Պատմության ռեկորդ Իտալիայում. 15-ամյա ֆուտբոլիստ «Միլան» - «Ֆիորենտինա» խաղում

10:34 / 26.11.2023Ֆուտբոլ
null

«Միլանի» հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան դարձել է Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Հարձակվողն Իտալիայի առաջնությունում նորամուտը նշել է «Ֆիորենտինայի» դեմ խաղում (1:0):

Իտալացին փոխարինման է մտել հանդիպման 83-րդ րոպեին: Այդ պահին նա 15 տարեկան և 260 օրական էր, հայտնում է Opta-ն:

«Ռոսոներիի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին 15-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ ասել է. «Նայելով Կամարդային և նրա խաղին, չես ասի, որ 15 տարեկան: Ֆրանեչեսկոն շատ հանգիստ է և հասուն ֆուտբոլ է խաղում»:

Իտալիայի Պրիմավերայում, գավաթում և ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայում անցկացրած 13  խաղում Կամարդան դարձել է 7 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Ա սերիայի տարիքային նախորդ ռեկորդը պատկանում էր «Բոլոնիայի» պաշտպան Ուիզդոմ Անիին, որը նորամուտի խաղում 15 տարեկան և 274 օրական է եղել:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա