Լեգենդար հարձակվող Գարի Լինեկերը նշել է պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստին, հայտնում է Diario Sport-ը։
«Ինձ համար Մեսին պատմության մեջ լավագույնն է։ Նա հաղթել է ամեն ինչ` դաշտում անելով անհավանական բաներ։
Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես հիասքանչ խաղացող է, անհավատալի ռմբարկու»,- ասել է Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը։


