Անգլիա, Պրեմիեր Լիգա, 11 տուր
06 Նոյեմբեր 2021 - 16:30
0
Մանչեսթեր Յունայթեդ
2
Մանչեսթեր Սիթի
0 - 1 Էրիկ Բայի (ինքնագոլ) - 7`
0 - 2 Բերնարդու Սիլվա - 45`
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել մրցակցի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի խաղային որակները:
«Չեմ դիտել «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Ատալանտայի» միջև խաղը, բայց պատրաստվում եմ դիտել, մանրազննին ուսումնասիրել խաղը՝ հասկանալու համար, թե նրանք որքան լավն են:
Նրանց կազմում է խաղում պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, որն ուղղակի գոլ խփող մեքենա է:
Ոմանց նյարդայնացրեց, որ ես «Բրյուգեի» դեմ խաղն ավելի կարևոր անվանեցի, բայց հիմա կարևորագույնը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղն»,- ESPN-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքը: