GiveMeSport պարբերականը ներկայացրել է պատմության մեջ լավագույն հենակետային կիսապաշտպաններին։
Ցանկը գլխավորել է Մյունխենի «Բավարիայի» ու Գերմանիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Լոտար Մաթեուսը, որին հաջորդել են «Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը և Նգոլո Կանտեն։
Պատմության մեջ լավագույն հենակետային կիսապաշտպանները` ըստ GiveMeSport-ի.
1. Լոտար Մաթեուս (Գերմանիա),
2. Սերխիո Բուսկետս (Իսպանիա),
3. Նգոլո Կանտե (Ֆրանսիա),
4. Կլոդ Մակելելե (Ֆրանսիա),
5. Ֆրանկ Ռայկարդ (Նիդերլանդներ),
6. Պատրիկ Վիեյրա (Ֆրանսիա),
7. Ռոյ Քին (Իռլանդիա),
8. Ռոդրի (Իսպանիա),
9. Դունգա (Բրազիլիա),
10. Դիդյե Դեշամ (Ֆրանսիա)։