Հեղինակավոր FourFourTwo պարբերականը կազմել է ֆուտբոլի պատմության 100 լավագույն խաղացողների ցանկը՝ առաջին տեղում ընգրկելով ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:
Ցանկը կազմողները նշել են, որ իրենց ընտրությունը պայմանական է:
«Ընտրությունը գրեթե անհնարին է դառնում, երբ հասկանում ես, որքան հանճարեղ ֆուտբոլիստներ կան տարբեր տասնամյակներում: Անկեղծ ասած՝ կարող էինք ևս մեկ այսպիսի ցուցակ կազմել»,- գրել է FourFourTwo-ն:
«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրին հաջորդում է նրա հայրենակիցը՝ աշխարհի չեմպիոն, իտալական «Նապոլիի» լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, լավագույն եռյակը եզրափակում է Պորտուգալիայի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Պատմության 20 լավագույն ֆուտբոլիստներն՝ ըստ FourFourTwo-ի
- 1. Լիոնել Մեսի (ՊՍԺ, «Բարսելոնա», Արգենտինա)
- 2. Դիեգո Մարադոնա («Նապոլի», Արգենտինա)
- 3. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ», Պորտուգալիա)
- 4. Պելե («Սանթոս», Բրազիլիա)
- 5. Զինեդին Զիդան («Ռեալ», Ֆրանսիա)
- 6. Յոհան Կրոյֆ («Այաքս», «Բարսելոնա», Նիդեռլանդներ)
- 7. Ջորջ Բեսթ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)
- 8. Ֆրանց Բեկենբաուեր («Բավարիա», Գերմանիա)
- 9. Ֆերենց Պուշկաշ («Ռեալ», Հունգարիա)
- 10. Ռոնալդո («Ինտեր», «Ռեալ», Բրազիլիա)
- 11. Գերդ Մյուլեր (Բավարիա, Գերմանիա)
- 12. Ալֆրեդո դի Ստեֆանո («Ռեալ», Արգենտինա, Իսպանիա)
- 13. Միշել Պլատինի («Յուվենտուս», Ֆրանսիա)
- 14. Զիկո («Ֆլամենգո», Բրազիլիա)
- 15. Գարինչա («Բոտաֆոգո», Բրազիլիա)
- 16. Բոբի Չարլտոն («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)
- 17. Պաոլո Մալդինի («Միլան», Իտալիա)
- 18. Ռոմարիա (ՊՍՎ, «Բարսելոնա», Բրազիլիա)
- 19. Ջուզեպե Մեացա («Ինտեր», Իտալիա)
- 20. Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանիա)