
տուր
01 Հունվար 1970 - 19:07
- - 

Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, «Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարը կռվախնձոր է դարձել դարձել հին ընկերների՝ Միկել Արտետայի և Պեպ Գվարդիոլայի միջև:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչներն ամեն գնով ցանկանում են իրենց թիմում տեսնել երիտասարդ ֆուտբոլիստին, որի խաղը տպավորում էր հատկապես Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկությունում, որտեղ «Լիոնն» անակնկալ կերպով հասավ մինչև կիսաեզրափակիչ: Նշվում է, որ Աուարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո:
Հաղորդվում է նաև, որ «Արսենալը» մտադիր է «Լիոնին» փոխանակում առաջարկել՝ զիջելով Մատեո Գենդուզիին:

