Երևանում շարունակվում է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:
Դեկտեմբերի 3-ին սպասվող եզրափակիչում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա: Մրցումային օրը մեր ընտրանուց կբացի 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը:
Նրան կհաջորդի 52 կգ քաշային Արեն Խառատյանը: Օրը կփակի Սամվել Սիրամարգյանը: Արդեն դեկտեմբերի 4-ին մեր ընտրանուց ռինգ դուրս կգա 6 բռնցքամարտիկ: