Logo

Պատանեկան ԵԱ. Տիգրան Հովսեփյանը հաղթեց մեծ առավելությամբ

18:03 / 22.07.2023Բռնցքամարտ
null

Հայաստանի թիմը հերթական հաղթանակը տարավ Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

50 կգ քաշային կարգում Տիգրան Հովսեփյանը մրցեց Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Տրոյանովսկիի հետ և հաղթեց մեծ առավելությամբ՝ 5-0:

Ավելի վաղ հաղթանակ էր տարել Արեն Խառատյանը (52 կգ), որն առավելության էր հասել Անգլիան ներկայացնող Բարնի Սմիթի հետ մենամարտում։ 

Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա