Logo

Պատանեկան ԵԱ. Մարիամ Մկրտչյանը հաղթեց ու միանձնյա գլխավորեց աղյուսակը

22:55 / 11.11.2022Շախմատ
null

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 6-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը սևերով հաղթեց ուկրաինուհի Սոֆիա Հրիզլովային և 5,5 միավորով միանձնյա գլխավորեց մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը: Հայաստանի գործող չեմպիոնուհին կես միավորով գերազանցում է իր մոտակա երկու հետապնդողներին:

Գերազանց ելույթ է ունենում նաև մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Նարեկ Ղազարյանը, որը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նրա հերթական «զոհը» ռուսաստանցի Ստանիսլավ Բուկրեևն էր: Նարեկը մրցաշարի 3 առաջատարներից մեկն է:

Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը հաղթելով ռուսաստանցի Մաքսիմ Պոպովին, 5,5 միավորով դարձավ միանձնյա առաջատարը: Մամիկոնը կես միավորով գերազանցում է իրեն հետապնդող ռուսաստանցի շախմատիստներ Ռուդիկ Մակարյանին և Վոլոդար Մուրզինին:

Հայ շախմատիստներից 4,5-ական միավոր են վաստակել Գաբրիելա Հարությունյանը (մինչև 10 տ.), Սոնա Կրկյաշարյանը (մինչև 12 տ.), Բենիկ Աղասարովը (մինչև 14 տ.) և մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարի մասնակիցներ Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանն ու Էրիկ Հակոբյանը, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող Պոլինա Կոբակը (մինչև 14 տ.):

Նոյեմբերի 12-ին կկայանա առաջնության 7-րդ տուրը: Մրցաշարի ավարտին մնաց 3 տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա