Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Քառորդ եզրափակիչում հաղթել են 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 52 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը և 70 կգ քաշային Երանոս Օհանյանը։
Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 16 մարզիկով (13 տղա, 3 աղջիկ): Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 4-ին: