Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմն ապահովել է 7-րդ մեդալը:
52 կգ քաշային Արեն Խառատյանը 5-0 հաշվով պարտության է մատնել թուրք Թեֆիկ Ակասին և նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր:
Կիսաեզրափակիչում է նաև Սպարտակ Նահապետյանը (57 կգ), որը մեծ առավելությամբ հաղթել է խորվաթ Ասլան Կռասնիքին՝ մենամարտի ընթացքում նաև նոկդաունի ենթարկելով մրցակցին:
Ավելի վաղ Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ) նույնպես դուրս էին եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Տեսանյութը՝ ՀԲՖ մամուլի ծառայություն:


