Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին:
Հայաստանի հավաքականի հաղթանակն ապահովեցին Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը՝ պարտության մատնելով համապատասխանաբար Ալեքսանդր Կրաստևին և Ռիչարդ Բետկեին:
Ռոբերտ Փիլիպոսյանը հաշտություն կնքեց Քոլին Քոլբոուի հետ, իսկ Ալեքս Սահակյանը պարտվեց Յոհաննես ֆոն Մետենհայմին:
4 տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով միանձնյա առաջատարն է: 6-ական միավորով հայ շախմատիստներին հետապնդում են Լեհաստանի հավաքականն ու Իսրայելի երկու թիմերը:
Հուլիսի 28-ին կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իսրայելի առաջին թիմի հետ:


