Logo

Պատանեկան ԵԱ. Հայաստանցի 8 շախմատիստներ առաջատարների շարքում են

22:33 / 07.11.2022Շախմատ
null

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում կայացավ 2-րդ տուրը:

Առաջնությունը հաղթանակով սկսած հայաստանցի 13 շախմատիստներից 8-ը 2-րդ տուրում էլ պարտության մատնեց մրցակիցներին:

Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում 2-րդ հաղթանակները տոնեցին Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը:

Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը պարտության մատնեց առաջնությունը հաղթանակով մեկնարկած Էրիկ Չաքրյանին:

2-րդ հաղթանակը տարավ մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը: 2-ական միավոր են վաստակել նաև Գաբրիելա Հարությունյանը (մինչև 10 տ.) և Սոնա Կրկյաշարյանը (մինչև 12 տ.):

Նոյեմբերի 8-ին կկայանա առաջնության 3-րդ տուրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ