Logo

Պատանեկան ԵԱ. Արգիշտի Հակոբյանի և Արեն Խառատյանի հաղթանակները

00:21 / 26.07.2023• Բռնցքամարտ
null

Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են տպավորիչ ելույթները:

Արգիշտի Հակոբյանը (66 կգ) մեկնարկային մենամարտի առաջին ռաունդում նոկաուտով հաղթեց բոսնիացի Նջեգոս Բուբնյևիչին, իսկ Արեն Խառատյանը (52 կգ) երկրորդ հաղթանակը տարավ՝ 5-0 հաշվով առավելության հասնելով հույն Ֆոուտադիս Կուրիակոսի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում հաղթանակներ էին տարել նաև Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Սպարտակ Նահապետյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Ռուստամ Նամոյանը (+80 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Մակիչյանը (54 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ