Logo

Պատանեկան ԵԱ. Արեն Խառատյանը մեկնարկեց հաղթանակով

21:31 / 21.07.2023Բռնցքամարտ
null

Հայաստանի թիմը հաղթանակով մեկնարկեց Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

52 կգ քաշային կարգում Արեն Խառատյանն առավելության հասավ Անգլիան ներկայացնող Բարնի Սմիթի նկատմամբ։ Հաջորդ մենամարտը Խառատյանը կանցկացնի հուլիսի 25-ին։

Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին:

Լուսանկարը՝ ՀԲՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա