Ռումինիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արեն Խառատյանը (52 կգ) և Սպարտակ Նահապետյանը (57 կգ) դարձան փոխչեմպիոններ:
Եզրափակիչում Խառատյանը (57 կգ), մրցավարների ոչ միաձայն որոշմամբ պարտվեց Ռումինիայի ներկայացուցիչ Ֆաբիան Ստրոյին, իսկ Նահապետյանը 0-5 հաշվով զիջեց անգլիացի Ադամ Մակային:
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էին հռչակվել Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ):
Հիշեցնենք, որ եզրափակիչ են դուրս եկել և չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն նաև Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և, Հայկ Ղահրամանյանը (80 կգ):


