Logo

Պատանեկան ԵԱ. Անդրանիկ Մարտիրոսյանի և Սպարտակ Նահապետյանի տպավորիչ հաղթանակները

23:02 / 24.07.2023Բռնցքամարտ
null

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակների շարքը Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) հսկայական առավելությամբ հաղթեց էստոնացի մրցակցին՝ երկրորդ ու երրորդ ռաունդերում բոլոր մրցավարները 10-8 հաշվով հաղթանակը տվեցին հայ բռնցքամարտիկին:

Գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակ տարավ նաև Սպարտակ Նահապետյանը (57 կգ): Հայ մարզիկը մրցեց ալբանացի Բույար Հեկուրի հետ ու բոլոր ռաունդներում մեկական անգամ նոկդաունի ենթարկելով վերջինիս՝ մենամարտը շահեց բացահայտ առավելությամբ: 


 

Հիշեցնենք, որ նախորդ օրերին Եվրոպայի առաջնությունում հաղթանակներ էին տարել նաև Ալիկ Կճոյանը (63 կգ), Ռուստամ Նամոյանը (+80 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Մակիչյանը (54 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա