Հայաստանի թիմը շարունակում է հաջող ելույթները Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ալիկ Կճոյանը մրցեց ադրբեջանցի Կանան Ասլանլիի հետ և հաղթեց 5-0 հաշվով:
Ավելի վաղ հաղթանակներ էին տարել Ռուստամ Նամոյանը (+80 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ) և Արեն Խառատյանը (52 կգ):
Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին: