Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Հարությունյանը (75 կգ) մեկնարկեց հաղթանակով:
Հայ մարզիկը մրցավարների տարաձայն որոշմամբ պարտության մատնեց իսպանացի Կարբոնել Բոնդանոյին:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ էին տարել Ալիկ Կճոյանը (63 կգ), Ռուստամ Նամոյանը (+80 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ) և Արեն Խառատյանը (52 կգ):
Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին: