Logo

Պատանեկան ՉԼ. «Փյունիկն» ավարտել է մրցելույթը

13:54 / 23.09.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» Մ19 թիմը չի կարողացել դուրս գալ պատանեկան Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։

Որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» տանը 1-2 հաշվով պարտվել է Մինսկի «Դինամոյին»։ Առաջին մրցավեճում էլ Լևոն Ստեփանյանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս պարտվել էր 2-4 հաշվով։

Պատասխան խաղում «Փյունիկի» միակ գոլը խփել է 16-ամյա հարձակվող Վալերի Համբարձումյանը։

Պատանեկան Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Փյունիկ» Մ19 - «Դինամո Մինսկ» Մ19` 1-2

Վալերի Համբարձումյան, 89 - Մատվել Դուբատովկա, 23, Արտյոմ Վասկաբոյնիկաու, 30

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ