Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը եզրափակիչներում կունենա 9 ներկայացուցիչ:
Կիսաեզրափակիչում հաղթել են և ոսկե մեդալների համար կպայքարեն Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ)։
Հիշեցնենք, որ պատանեկան ԱԱ-ին Հայաստանի թիմը մասնակցում է 16 բռնցքամարտիկով։