Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ևս 5 ներկայացուցիչներ նվաճել են կիսաեզրափակիչի ուղեգիր և ապահովել առնվազն բրոնզե մեդալ։
Քառորդ եզրափակիչի մենամարտերում հաղթել են Վաղարշակ Քեյանը (48 կգ) Արեն Խառատյանը (52 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ):
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ) և Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ):
Հիշեցնենք, որ պատանեկան ԱԱ-ին Հայաստանի թիմը մասնակցում է 16 բռնցքամարտիկով։