Logo

Պատանեկան ԱԱ. Արթուր Բրոյանը՝ փոխչեմպիոն, Յուրիկ Մխիթարյանը՝ բրոնզե մեդալակիր

19:40 / 02.08.2023Ըմբշամարտ
null

Արթուր Բրոյանը (51 կգ) դարձավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն։

Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող ռուսաստանցի Իլիա Կանդալինի հետ ու պարտվել 0-9 հաշվով։

Արթուր Բրոյանն օգոստոսի 1-ին էր սկսել պայքարը և եզրափակիչի ճանապարհին հաղթել էր իրանցի, ղրղզ ու հնդիկ մրցակիցների։

Յուրիկ Մխիթարյանը (45 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել վրացի Նիկա Ցեցխլաձեի նկատմամբ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԱԱ-ին մասնակցեց 9 ըմբիշով և նվաճեց մեկ արծաթե ու երեք բրոնզ մեդալ։ Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալակիր էին դարձել Էդգար Պետրոսյանը (48 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ)։

Պատանեկան ԱԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ