Անգլիական «Բրայթոնը» հայտարարել է Պասկալ Գրոսի վերադարձի մասին: Գերմանիայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Բրայթոնը» Դորտմունդի «Բորուսիային» վճարել է 2 միլիոն եվրո:
Գրոսը «Բրայթոնում» հանդես էր եկել 2017-2024 թվականներին, անցկացրել 261 խաղ, խփել 32 գոլ և կատարել 52 ասիստ:


