Logo

Դորտմունդի «Բորուսիայի» նորեկն ԱՊԼ-ից

13:10 / 01.08.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Պասկալ Գրոսն անգլիական «Բրայթոնից» տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

33-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել Դորտմունդում, այնուհետև պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Գրոսն արդեն միացել է գերմանական ակումբի ուսումնամարզական հավաքին Շվեյցարիայում։

«Այս փոփոխությունն ինձ համար մեծ նշանակություն ունի, քանի որ ես մանկուց երկրպագել եմ Դորտմունդի «Բորուսիային»: Կփորձեմ արդարացնել ակումբի վստահությունն իմ խաղով և չեմ համբերում, թե երբ եմ անցկացնելու առաջին վայրկյանները «Սիգնալ Իդունա Պարկում» իմ նոր խաղընկերների հետ», - ասել է Գրոսը:

Պասկալ Գրոսը «Բրայթոնում» ելույթ էր ունենում 2017 թվականից: Այդ 7 տարիների ընթացքում գերմանացի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 228 հանդիպում, դարձել 30 գոլի և 45 արդյունավետ փոխանցման հեղինակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ