Logo

Պաշտոնանկությո՞ւն, թե՞ աշխատանքի շարունակություն. Չերչեսովի վերաբերյալ որոշում է կայացվել

13:54 / 16.01.2025Ֆուտբոլ
null

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը որոշել է շարունակել աշխատանքն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ:

«Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում: Նա հանդիպել է ֆեդերացիայի նախագահին, քննարկել ԱԱ-2026-ի ընտրական փուլի նախապատրաստական շրջանը»,- Matchtv.ru-ի հետ զրույցում ասել է ՂՖՖ տնօրեն Կայսար Բեկենովը:

Ավելի վաղ ղազախական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆեդերացիայի նոր ղեկավարները նոր մարզիչ են փնտրելու:

Ընտրական փուլում ղազախների մրցակիցներն են Բելգիայի, Ուելսի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Լիխտենշտայնի հավաքականները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա