
տուր
01 Հունվար 1970 - 13:24
- 
«Տոտենհեմի» նախկին պաշտպան Յան Վերտոնգենը դարձել է «Բենֆիկայի» ֆուտբոլիստ:
Բելգիացու՝ պորտուգալական ակումբի հետ կնքած պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Այս մասին հաղորդում է «Բենֆիկայի» թվիթերյան պաշտոնական էջը:
✍️ Vertonghen assinou contrato com o Sport Lisboa e Benfica até 2023!#PeloBenfica pic.twitter.com/3jEraEmCy7
— SL Benfica (@SLBenfica) August 14, 2020
Վերտոնգենը հուլիսին հայտարարել էր «Տոտենհեմից» հեռանալու մասին և ստացել ազատ գործակալի կարգավիճակ: Բելգիացու հետ դրանից հետո բանակցություններ էր վարել իտալական «Ռոման»: Տեղեկացվում էր, որ հռոմեական ակումբը նրան առաջարկել է մինչև 2022 թվականը գործող համաձայնագիր՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, ինչպես նաև տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ:
Վերտոնգենը 2012 թվականի ամռանն էր «Այաքսից» տեղափոխվել անգլիական ակումբ: Գործարքի արժեքը կազմել էր 12,5 մլն եվրո: 33-ամյա բելգիացին լոնդոնցիների կազմում բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 315 հանդիպման, դարձել 27 գոլի ու 12 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պաշտոնական. Վիլիանը՝ «Արսենալի» ֆուտբոլիստ

