Իսպանացի մարզիչ Ունայ Էմերին ստանձնել է «Վիլյառեալի» ղեկը, այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր։
Էմերիի վերջին աշխատավայրը եղել է «Արսենալը»։ Մինչև այդ էլ նա մարզում էր «Պարի Սեն Ժերմենը»։ Իսպանական ակումբներից նա եղել է նաև «Վալենսիայի» ու «Սևիլիայի» գլխավոր մարզիչը։ «Սևիլիայի» գլխավորությամբ նա ռեկորդային 3 անգամ անընդմեջ հաղթել է Եվրոպա լիգայում։ Իսկ ֆրանսիական ակումբի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երկուական անգամ էլ դարձել է երկրի գավաթակիր, լիգայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։

