
տուր
01 Հունվար 1970 - 19:34
- 
«Տոտենհեմն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Սուոնսիի» և Ուելսի հավաքականի պաշտպան Ջո Ռոդոնի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխության մասին:
22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը: Ռոդոնը «Տոտենհեմում» հանդես է գալու 14 համարի մարզաշապիկով:
Ակումբը, նախքան տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարելը, թվիթերյան իր էջում ներկայացրել է տեսանյութ, որում նկարահանվել է թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Տեսանյութում Ռոդոնը մեքենայով ժամանում է մարզաբազա, իսկ Ուելսի հավաքականում նրա թիմակից Բեյլը, գտնվելով ընդունարանում, ասում է․ «Նրան հետ ուղարկեք»:
🏴 📞 “Okay, you can let him in…” pic.twitter.com/CQixvQvvo1
— Tottenham Hotspur (@SpursOfficial) October 16, 2020
Ռոդոնը «Սուոնսիի» հիմնական թիմում հանդես է եկել 2016 թվականից: Պաշտպանն անգլիական Չեմպիոնշիփի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 4 հանդիպում:
Պաշտոնական․ «Տոտենհեմը» նոր հարձակվող ունի

