Ռուդի Գարսիան հեռացվել է իտալական «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նեապոլիտական ակումբը հայտարարել է նաև նոր գլխավոր մարզչի անունը։ Գարսիային կփոխարինի իտալացի Վալտեր Մացարին։
Մացարին 2009-2013 թվականներին գլխավորել է «Նապոլին»՝ ընդհանուր առմամբ ակումբի ղեկին անցկացնելով 182 հանդիպում։ 62-ամյա իտալացու նախորդ աշխատավայրը «Կալյարին» էր, որտեղից փորձառու մասնագետը հեռացել էր 2022 թվականի մայիսին։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Նապոլին», որը նախորդ տուրում 0-1 հաշվով պարտվեց «Էմպոլիին», 12 տուրից հետո 21 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը։